top of page

«Չեմ ուզենա, որ Գյումրիում Վանաձորի նախադեպը կրկնվի»․ Մամիկոն Ասլանյան

«Զգայուն ու ցավալի փորձ ունեմ ընտրություններում հաղթելու ու հաղթանակից հետո ճաղերի հետևում հայտնվելու»,- լրագրողների հեը զրույցում ասաց Վանաձարի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով եկել էր դատարանի բակ՝ աջակցելու Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին։ Հիշեցնենք՝ Գրիգորյանի հայրը, որդին և «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու երկու թեկնածուներ երեկ ձերբակալվել են, այսօր դատարանում քննվում է նրանց խափանման միջոցի հարցը։«Կարծում եմ՝ այն ինչ կատարվում է ուղղակի միտված է ՏԻՄ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք սերմանելուն։ Արդեն տարիներ շարունակ ՏԻՄ-ի նկատմամբ իրականացվում է գավառամտությամբ զուգորդված, ապօրինություններով համեմված ձեռագիր, որը միտված է ՏԻՄ-ի նկատմամբ քաղաքացիների վստահության նվազեցմանը»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ այդ ամենի նպատակն այն է, որպեսզի հետագայում համապետական գործընթացների ժամանակ իշխանությունը ցույց տա, որ ժողովրդի քվեն որևէ նշանակություն չունի. «Իշխանությունը ՏԻՄ-երը սարքում է իր կցորդը, ուզում են ցույց տալ, որ մարզերում ժողովուրդն ընդամենը գավառական ժողովուրդ է, որը քաղաքագիտական կանոնների մեջ չի տեղավորվում»։

Մամիկոն Ասլանյանի կանխատեսմամբ՝ Գյումրիում ընդդիմությունը հավաքական առումով կհաղթի. «Թե դա ինչքանով կնյութականանա քաղաքի կառավարման մեջ՝ այս պահին չեմ կարող ասել։ Իշխանությունների մոտ նկատում եմ մոլուցք ամեն գնով կառավարման ղեկը խլելու՝ շատ բիրտ, ապօրինի մեթոդներով։ Չեմ ուզենա Վանաձորի նախադեպը կրկնվի։ Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքն ու կամքը կոտրելու երևույթը լինի նաև Գյումրիում»,- ասաց Ասլանյանը։

1/2041
bottom of page