top of page

Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապտողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել. Փաստաբան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 1 day ago
  • 2 min read

Կառուցապատողից տուժած քաղաքացիները փակել են փողոցը: Բողոքի ակցիայի վայրից քիչ այն կողմ բնակվող ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը  հանդիպման էր եկել բողոքի ակցիայի մասնակիցների հետ։ Նա ասաց՝ ինքն էլ կառուցապատողից տուժած է. խնդրին մանրամասն կերպով ծանոթ է։ Բնակիչնեչը նրան փոխանցեցին, որ պետական, իրավապահ  բոլոր մարմիններին դիմել են, ամեն հարցի պատասխան ստանալը տևում է 4-5 ամիս, մինչդեռ կառուցապատողն անօրինական գործողություններ է իրականցնում։ «Դուք մտածո՞ւմ եք, որ այստեղ շենք են կառուցելու»,-ասաց Թունյանը՝ վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո։ Նա խոստացավ խոսել օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, կազմակերպել հանդիպումներ բնակիչների հետ, ասաց՝ որևէ մեկը չի կարող արգելել բնակիչներին իրականացնել իրենց բողքի ակցիան։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այս առումով նշում է.

«ԱԺ պատգամավորն էկել ու ասում է, որ հարցն ուղիղ վարչապետի հսկողության տակ է, քանի որ դա համակարգային խնդիր է` մարդիկ պետք է վստահ լինեն, որ կառուցապատողն իրենց չի կարող «քցել»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Գնման իրավունքի» ինստիտուտի անկատարության, գրավով ծանրաբեռնված շենքի բնակարանները փոխանցման ակտերով փոխանցելուց հետո երրորդ անձի (բանկի) գրավի պահպանման, նույնիսկ գնման իրավունքներով ծանրաբեռնված վիճակում շենքի գրավադրման հնարավորության և մյուս հարցերի շուրջ բազմիցս և´ մենք և´ բազմաթիվ այլ իրավաբաններ հայտնել ենք:

Ավելին` Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապտողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել:

Ի դեպ` համանման մի գործով կառուցապատողի ֆինանսավորողն ու գրավառուն կրկին «Ամիօ Բանկ»-ն էր ու էլի հրաժարվում էր փոխանցվող բնակարանների մասով գրավից ազատել: Բանկը թողել էր կառուցապատողին անարգել տնօրինել հատուկ հաշվին առկա դրամական միջոցներն առանց կառուցապատողին վարկը մարելու պահանջ ներկայացնելու ու սնանկությունից հետո ակնկալում էր իր պարտքերը ստանալ քաղաքացիների գնած (փողն էլ տված) բնակարանների հաշվին: Ճիշտ է` մեզ հաջողվեց խնդիրը կարգավորել բավականին բարդ իրավաբանական լուծումներով, սակայն օրենսդրական բացերը մնացին ու ահա այժմ հարյուրավոր այլ քաղաքացիներ կրկին նույն խնդրի առաջ են կանգնած»։

1/2066
bottom of page