top of page

Ես միակ այլընտրանքային ուժն եմ, որը մեր համայնքում ապահովելու է բալանսավորված կառավարում. Փարաքարի համայնքապետի թեկնածու

Փարաքյար համայնքի խնդիրենրը բաժանում եմ երկու մասի՝ Նյութական և ոչ նյութական»,-քվեարկելուց հետո ընտրատեղամասում «Կայունություն» կուսակցության կողմից առաջադրված Փարաքարի համայնքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանը։

Նրա խոսքով, նյութական խնդիրենը ենթակառուցվածներ են։

«Ինձ համար ոչ նյութական խնդիրներն են կարևոր, այն փոխըմբռնման միջավայրի ստեղծումը և վախի մթնոլորտը մեր համայնքի արմատախիլ անելն է»,-ասացՍարիբեկյանը։

Նրա խոսքով՝ վախը վերաբերում է հանցավոր և ոչ հանցավոր, ռեսուրսային և ոչ ռեսուրսային ուժերին։

Գոռ Սարիբեկյանը հայտնեց, որ կընտրվի, քանի որ ապահովում է այլընտրանք և բալանսավորող  գործոն է։

«Գտնում եմ, որ ընտրություններում որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են, այդ իսկ պատճառով ես միակ այլընտրանքային ուժն եմ, որը մեր համայնքում ապահովելու է բալանսավորված կառավարում»,- հայտարարեց փարաքար համայնքի ղեկավարի թենածուն։             

bottom of page