«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
«Ինչպե՞ս եք վերաբերվում «կան պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը»,- ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հարցրեց լրագրողը: Նախարարն ասաց՝ չգիտի՝ ինչի մասին է խոսքը: Լրագրողը հիշեցրեց վարչապետի ելույթը: «Եթե նման արտահայտություն է եղել, ուշադրություն չեմ դարձրել»,- արձագանքեց Գալյանը: