top of page

ԱՀԿ-ն հայտնել է՝ որ վիտամինի պակասը կարող է հանգեցնել կուրության


А վիտամինի պակասը հանգեցնում է եղջերաթաղանթի չորության և ցանցաթաղանթի վնասման, ինչը կորությամբ է սպառնում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպութանը հղումով, А վիտամինի պակասը երեխաների շրջանում մահացության հիմնական պատճառն է ողջ աշխարհում:


«Ամեն տարի մոտ 250-500 հազար երեխա, որոնք տառապում են թերսնուցումից, կուրանում են А վիտամինի պակասի պատճառով, ինչից հետո տարվա ընթացքում նրանց մոտ կեսը մահանում է»,- կազմակերպության հաղորդագրությունը մեջբերում է Express պարբերականը:


Վիտամին А-ն ազդում է աչքի ցանցաթաղանթի աշխատանքի համար արտադրվող պիգմենտի վրա, առանց որի հավկուրություն է առաջանում: Առանց այդ նյութի նաև չոր աչքի համախտանիշ կարող է զարգանալ:


Վիտամինի պակասը լրացնելու համար անհրաժեշտ է հատուկ սննդակարգի հետևել, օգտագործել միս, ձուկ, թռչնամիս, կաթնամթերք, ինչպես նար գազար, պղպեղ, լոլիկ, ծիրան, մանգո և այլ միրգ ու բանջարեղեն:

1/1885
bottom of page