top of page

«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 days ago
  • 1 min read

 «Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի հիմքում ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է, հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թեման ակտուալ է նաև նրանով, որ ֆաշիզմի ջախջախումից տասնամյակներ անց, այն իր դրսևորումներն է ունեցել ադրբեջանական քաղաքականությունում, ինչն Արցախում հանգեցրել է էթնիկ զտումների, արցախահայերի բռնի տեղահանմանը և ամբողջական օկուպացիայի:

Մերօրյա նեոֆաշիզմի ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը:

1/2089
bottom of page