«Իրանի բանակը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում». ծովակալ Սայարի
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակը լիակատար պատրաստվածության մեջ է և համառորեն դիմադրում է ցանկացած սպառնալիքի։
Այս մասին կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտրադմիրալ Հաբիբոլլահ Սայարին։
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակին բարդ առաքելություն է սպասվում, և այսօր զինված ուժերի մարտական, պաշտպանական և զսպիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են՝ լավ պատրաստված և որակյալ անձնակազմի, ինչպես նաև հայրենական ու նորացված տեխնիկայի շնորհիվ և պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։