top of page

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են ՃՈ Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մայորին

Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ժամանել են ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված վայրից իրենց մոտ են տեղափոխել ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սլավիկ Կարապետյանին:

Վերջինս կասկածվում է կոռուպցիոն գործունեություն կատարալու մեջ:

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները գտնվում են այնտեղ:

1/1825
bottom of page