top of page

Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն` Թավրիզում հյուպատոսության բացման մասին

Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ–ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել էր Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու շուրջ համաձայնության ձեռքբերման մասին՝ հույս հայտնելով, որ 2024 թվականի առաջին շաբաթների ընթացքում ականատես կլինեն դրա բացման պաշտոնական արարողությանը։

«Մենք դրական ենք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը, կարևորում ենք երկու երկրների միջև պետական ու մասնավոր սեկտորների միջև համագործակցության զարգացումը», - հավելել էր նա։ 

1/1892
bottom of page