top of page

BMW-ի գործարանում առաջին անգամ հումանոիդ ռոբոտներ կաշխատեն

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 21, 2024
  • 1 min read

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն առաջին անգամ «աշխատանքի կընդունի» մարդանման ռոբոտների։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։



Figure կոչվող մոդելները կօգտագործվեն ընկերության՝ ԱՄՆ Հարավային Կարոլինայի գործարանում։



Ռոբոտները, որոնք հստակ թիվն ընկերությունը չի նշել, նախատեսված են հինգ առաջադրանք կատարելու համար, առաջադրանքներն աստիճանաբար կավելանան։



Figure-ի գործադիր տնօրեն Բրետ Ադքոքն ասել է, որ բացի BMW-ից, ռոբոտը կփորձարկեն նաև այլ ընկերություններ, սակայն հրաժարվել է հրապարակել դրանց անունները։

1/2050
bottom of page