Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց՝ Էլսինա Խայրովայից
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց՝ Էլսինա Խայրովայից՝ նրա երեխաների հետ հանդիպելուց ընդամենը մի քանի օր անց:
Ասում են՝ Թոմը «սառել է», բայց որոշել է ընկերական հարաբերություններ պահել Էլսինայի հետ, քանի որ նրանք ապրում են Լոնդոնի նույն շենքում։ «Անհարմար կլիներ վատ նոտայով ավարտել հարաբերությունները, եթե նրանք վերելակում բախվեին միմյանց»,-The Sun-ին ասել է աղբյուրը,-«Նրանց միջեւ վիրավորվածություն չկա, եւ Թոմի համար իրենց հարաբերությունները, պարզապես, բնական հունով են անցել»:
Էլսինան ռուս ձեռնարկատեր Դմիտրի Ցվետկովի հետ նախորդ ամուսնությունից ունի որդի եւ դուստր:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թոմի եւ Էլսինայի հարաբերությունները սերտացել են, եւ դերասանը կանոնավոր կերպով գիշերում էր Լոնդոնի նրա շքեղ բնակարանում: «Նրանք շատ մտերմացել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, բայց փորձում են չլուսանկարվել միասին, քանի որ ցանկանում են պահպանել իրենց հարաբերությունների գաղտնիությունը»,-պնդում էին աղբյուրները: