top of page

Թոմ Քրուզը եւ Warner Bros. Discovery-ն հայտարարել են նոր ֆիլմեր մշակելու համագործակցության մասին

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 10, 2024
  • 1 min read


Թոմ Քրուզը մտել է իր անձնական առաքելության հաջորդ փուլ` կինոարտադրությունը «փրկելու» համար: Top Gun-ը եւ Warner Bros. Discovery-ն միավորվում են ֆիլմերի մշակման ու արտադրման շուրջ:

«Ուրախ եմ կիսվել այս լուրով: Ես անհամբերությամբ սպասում եմ միասին հիանալի ֆիլմեր ստեղծելուն»,- Ստուդիայի հայտարարության լուսանկարին կից Instagram-ում գրել է Քրուզը:

«Մենք ոգեւորված ենք Թոմի հետ աշխատելու համար. նա կինոարդյունաբերության բացարձակ լեգենդ է: Մեր տեսլականն առաջին իսկ օրվանից եղել է այս խորհրդանշական ստուդիայի վերականգնումն ու այն իր բաձունքին հասցնելը»,-նշել են Warner Bros. Motion Picture Group-ի համանախագահներ եւ գործադիր տնօրեններ Մայքլ Դե Լուկան եւ Փամ Աբդին:

Հայտարարությունը չի մանրամասնում կոնկրետ նախագծեր, սակայն Քրուզը հարուստ պատմություն ունի Warner Bros.-ի հետ՝ նախկինում նկարահանվել է ստուդիայի կողմից արտադրված խորհրդանշական ֆիլմերում, ինչպիսիք են «Վաղվա օրվա եզրը», «Մագնոլիա», «Լայն փկված աչքերով», «Ռիսկային գործ» եւ այլն:

1/2069
bottom of page