top of page

Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչու է խնդրել Ռոբերտ Դե Նիրոյին լքել իր հարսանյաց խնջույքը



Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչու է խնդրել Ռոբերտ Դե Նիրոյին լքել իր եւ Քուկ Մարոնիի հարսանյաց խնջույքը, որը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին։

Խոսելով E! News-ի հետ՝ 33-ամյա դերասանուհին բացահայտել է, որ իր հարսանիքը շատ «սթրեսային» է եղել «եղանակային պայմանների պատճառով», եւ  աստղն անհանգստացել է հյուրերի համար: «Դա այնքան սթրեսային էր»,- հիշում է նա ՝ հավելելով, որ ինքը, բացարձակապես, չի կարողացել զվարճանալ, իսկ  հարսնացու լինելը «սարսափելի էր»:

«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի անհանգստանում հյուրերի համար», - խոստովանել է դերասանուհին,-«Իսկ ընկերներս ստում ու ասում էին, թե չեն մրսում ու «ամեն ինչ լավ է»: Սակայն Լոուրենսի մայրը՝ Կարենը, համաձայն չէր։ «Մայրիկս ասաց. «Այնքան ցուրտ է, տատիկդ քիչ էր մնում մահանար»:

Լոուրենսը եւ Մարոնին իրենց 150 հյուրերի համար հարսանեկան ընդունելությունը կազմակերպել էին Ռոդ Այլենդի գեղեցիկ եւ շքեղ առանձնատանը:

Օսկարակիր դերասանուհին փորձնական ընթրիքի ժամանակ հատկապես անհանգստացել էր Դե Նիրոյի ինքնազգացողության համար: «Ես նայեցի շուրջս եւ տեսա Բոբին, որն այս ու այն կողմ էր քայլում ու չէր ճանաչում որեւէ մեկին, ու անմիջապես մտածեցի. «Ոչ, սա այն չէ, ինչ նա ուզում է անել: Ես չեմ ուզում, որ նա այստեղ լինի»: Ուստի ես մոտեցա նրան ու շշնջացի. «Գնացեք տուն…»:

Նա զրուցում էր ծնողներիս հետ եւ քաղաքավարի էր, բայց ես ասացի՝ «գնացեք»»։

Նրա հեռանալուց հետո դերասանուհին իրեն ավելի լավ է զգացել:

bottom of page