Search
«Նոր Ջուղայի Սբ․ Ամենափրկիչ վանքի տպագրական սարքը». Ռուբեն Շուխյան
- 24timeam
- Jan 14, 2024
- 1 min read

Պատմաբան Ռուբեն Շուխյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրելով. «Նոր Ջուղայի Սբ․ Ամենափրկիչ վանքի տպագրական սարքը, որը փաստացի ոչ միայն Իրանի, այլ նաև ողջ Միջին Արևելքի առաջին տպարանն է համարվում։ Ինքնաշեն այս տպագրական սարքը և հայերեն տառերի ձուլածոներնստեղծվել են 1638թ․ վանքի միաբանների կողմից՝ երախտարժան առաջնորդ Խաչատուր եպիսկոպոս Կեսարացու գլխավորությամբ։ Տպագրության արվեստին անծանոթ լինելով հանդերձ՝ Կեսարացուն հաջողվում է կարճ ժամանակում գլուխ բերել տպարանի հիմնադրման բարդ գործը, ինչի արդյունքում լույս է տեսնում Նոր Ջուղայի առաջին տպագիր գիրքը՝ «Սաղմոս ի Դավիթ»-ը։ Ուշադրության է արժանի տպագրական սարքի վերնամասում պատկերված արծիվը, որը ճանկել է օձին․ դա Հայաստանի ազատության խորհրդանիշն է»։