top of page

Քլոե Քարդաշյանը եւ կարմիր խնձորը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 13, 2024
  • 1 min read

Քլոե Քարդաշյանը tmrw ամսագրի շապիկին հայտնվել է համարձակ ու սադրիչ տեսքով՝ մերկ կուրծքը փակելով կարմիր խնձորով։



39-ամյա ռեալիթի աստղը ինքնավստահորեն ցուցադրել է իր բարեմասնությունները՝ սեւ մինի զգեստով, որը կողային հատվածում աչքի է ընկնում բացվածքով: Նա ընտրել է գլամուրային դիմահարդարում, որն ընդգծում է նրա բնական գեղեցկությունը, իսկ ոսկեգույն մազերը՝ կապել ձիգ պոչով։  Նրա ատլասե հանդերձանքը ստեղծվել է Dolce & Gabbana-ի կողմից, իսկ ականջօղերը House of Emmanuele-ից են:



Ֆոտոշարքի մեկ այլ լուսանկարում Քլոեն եղել է Եվայի կերպարով՝ կծելով «արգելված պտուղը»։

Ամսագիրը, որի շապիկին պատկերված է Քարդաշյանը, կհրապարակի նաեւ նրա հետ հարցազրույց եւ ֆոտոշարք՝ ցուցադրելով 10 ցնցող կերպար: Ընդհանուր առմամբ, հրատարակությունը նրան նվիրել է ավելի քան 100 էջ։



«Որքան մեծանում ես, այնքան ավելի ապահով եւ հարմարավետ ես զգում քո մարմնում եւ մարդկանց հետ»,-ասել է Քլոեն։


1/2069
bottom of page