top of page

Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում ժամացույցի պատճառով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 17, 2024
  • 1 min read

Ամերիկացի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում։ Մաքսային վարչությունից հայտնել են, որ դերասանի նկատմամբ հետաքննություն է սկսվել հարկերից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով աղբյուրին։

Պարբերականի տվյալներով,  դերասանն արդեն  մի քանի ժամ է, ինչ գտնվում է օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում։ Պատճառը նրա մոտ հայտնաբերված  շվեյցարական Audemars Piguet շքեղ ժամացույցն է, որը, ինչպես ասում է Շվարցենեգերը, ինքը պատրաստվում է վաճառել աճուրդով։

Պարբերականը գրում է, որ Մյունխենից Շվարցենեգերը մտադիր էր մեկնել Ավստրիայի Կիցբյուել, որտեղ ընթանում է Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովը։

1/2069
bottom of page