200 միլիոն տարի հետո Երկրի մակերեսին կարող են «ապագայի Հիմալայներ» հայտնվել
Մոտ 200 միլիոն տարի հետո Երկրի մակերեսին կարող են «ապագայի Հիմալայներ» հայտնվել։ Նման կանխատեսում են արել Ուտրեխտի համալսարանի հոլանդացի գիտնականները, հաղորդել է HighTecg-ը։
Հիմալայները՝ աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան, մոլորակի վրա հայտնվել է համեմատաբար ուշ (Երկրի մասշտաբով)։ Այն սկսել է ձեւավորվել 50 միլիոն տարի առաջ, երբ երկու տեկտոնիկ սալերը բախվել են միմյանց: Ակնկալվում է, որ նմանատիպ եղանակով մոտ 200 մլն տարի անց նոր լեռնաշղթա կհայտնվի: Այս եզրակացությանն են եկել Ուտրեխտի համալսարանի երկրաբանները։ Մասնագիտացված ծրագրաշարի միջոցով գիտնականները համակարգչային սիմուլյացիաներ են կատարել եւ կանխատեսել նոր լեռնաշղթայի առաջացումը:
Լեռնաշղթան կրում է Աֆրիկայի արեւելքում գտնվող Սոմալի նահանգի անունը: Համաձայն պալեոգրաֆների կանխատեսումների՝ ապագայում այն կարող է առանձնանալ Աֆրիկայից եւ բախվել Հնդկաստանին։ Կձեւավորվի գոտի Սոմալիի լեռների կամ «ապագայի Հիմալայների» խորհրդանշական անվան տակ։ Լեռնաշղթան ձգվելու է Աֆրիկայի եւ Մադագասկարի միջեւ։
Մոտ 225 միլիոն տարի առաջ Հնդկաստանը մեծ կղզի էր Ավստրալիայի ափերի մոտ, եւ ժամանակին նրա եւ Ասիայի միջեւ մի ամբողջ օվկիանոս կար: Սակայն տեկտոնիկ սալերի տեղաշարժման գործընթացում Հնդկաստանը դարձավ Ասիայի մի մասը, եւ հայտնվեցին Հիմալայները: